«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցները շարունակում են գործադուլը
![]() Լրագրող Հասմիկ Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել ու գրել, որ արդեն 3-րդ օրն է՝ գործադուլը շարունակվում է. «Չնայած հորդառատ անձրևին ու ցուրտ եղանակին, «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցներն այս գիշեր էլ են դրսում անցկացրել. նրանք դեռ սպասում են... խոստացել են այսօր այցելելու է Գագիկ Ծառուկյանը»: Երեկ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, Ծառուկյանն անդրադարձել էր ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներմուծված կլինկերը չհարկվի, տուրք չվճարի: Մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք: Կլինկերը ցեմենտի կարևոր մասն է, ծախսերի 90 տոկոսը... Եթե որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել՝ ոլորտն իրենց անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել ու պրովակատորների ուղարկել ցեմենտի գործարան, թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա»,- ասել էր նա: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
199Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
33523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
31123.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
71122.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
43022.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
68522.04.2026, 16:14
