3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը՝ օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։ Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։ Հիմա, ոնց տեսնում եք, փոխանակ խթանեն տեղական արտադրանքը, նախագիծ են ընդունում, որը տեղական արտադրողին կդնի անհավասար պայմանների մեջ. մենք էլ, ստիպված, կփակենք գործարանը, որն առանց այդ էլ շահույթով չէր աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանատուներից մեկը: Ի՞նչ եք մտադիր անել։ «Եթե կլինկերի ներմուծումը տուրքի տակ չի հայտնվի, մենք ևս կլինկեր կբերենք, կաշխատի միայն աղացման արտադրամասը»: Քանի՞ աշխատող կա այնտեղ։ «Մոտ 120 հոգի»: Բա էն 1080 աշխատողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ «Օրենքի սահմաններում. ծանուցագրերն արդեն տվել ենք»: Բողոքի ակցիաների արդյունքում տուժե՞լ եք։ «Ահավոր. 3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել, մեքենաներն առ այս պահը գործարանի դռանը դատարկ կանգնած են»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
