Բեկում համաշխարհային առողջապահության մեջ. Իսրայելում կենդանի սիրտ են տպել
![]() Թել Ավիվի համալսարանի գիտնականները բեկում են մտցրել համաշխարհային առողջապահության մեջ: Նրանք կարողացել են 3D տպիչով տպել աշխարհում առաջին կենդանի սիրտը: Հայտնագործությունը հեղափոխական նշանակություն ունի և բացում է ապագայի դռները, որտեղ այլևս կարիք չի լինի դեղամիջոցների, դոնորական օրգանների, չի լինի փոխպատվաստումից հետո դրանց հավանական մերժման վտանգ օրգանիզմի կողմից: Ըստ իսրայելցի գիտնականների՝ արդեն առաջիկա տասնամյակում նոր տեխնոլոգիայով հնարավոր կլինի անհատական պատվերով ստանալ օրգաններ՝ պացիենտից վերցված հյուսվածքների նմուշներից: Լրիվ չափով և կենսահամատեղված սիրտ ստանալը մինչ օրս գիտնականների առջև դրված բարդագույն խնդիրներից մեկն է եղել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ինքնին սիրտը հանդիսանում է շատ բարդ կառուցվածքով օրգան, այլև այն պատճառով, որ շատ դժվար է տրամադրության տակ ունենալ անհրաժեշտ քանակության սրտի բջիջներ: Փորձարկման համար օգտագործվել է պացիենտից վերցված ֆիբրիլյար սպիտակուց, որը հիմքն է հանդիսանում շարակցական հյուսվածքի՝ կոլլագենի: Այն գենետիկ ինժեներիայի պրոցեսում վերածել են ցողունային բջիջների, որոնք էլ հետո ձևափոխել են սրտամկանի և արյունատար անոթների բջիջների: Տպագրումը իրականացվել է Համակարգչային շերտագրման և մագնիսառեզոնանսային շերտագրման արդունքում ստացված տվյալների հիման վրա: Արդյունքում ստեղծվել է սիրտ, որը բաղկացած է շատ երիտասարդ բջիջներից, ինչպես նորածնինը, և որը կարողանում է կծկվել: Գիտափորձի հաջորդ փուլում եռաչափ տպիչով ստացված սիրտը պետք է պատվաստեն կենդանու օրգանիզմում: Սակայն մինչ այդ գիտնականները մտադիր են հետևել սրտի աճին հատուկ միջավայրում, ինչպես նաև ստուգել, թե որքան արդյունավետ են գործում ու փոխազդում բջիջները: «Արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, որ մեթոդը թույլ է տալիս ցանկացած չափի սիրտ տպել: Քանի որ այն պատրաստված է պացիենտի օրգանիզմից վերցված նյութից, ապա օրգանիզմի կողմից մերժում պետք է որ չլինի: Ավելին, փաստացի հնարավոր է ստանալ ցանկացած չափերի ու տեսակի օրգաններ, որոնք անհրաժեշտ են փոխպատվատսման համար»,- ասել է պրոֆեսոր Դվիրը: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
