Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը փակ է. աշխատակիցները գիշերն այստեղ են անցկացրել

1084
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 09:40
«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը փակ է. աշխատակիցները գիշերն այստեղ են անցկացրել

Լրագրող Հասմիկ Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ. «Օր երկրորդ Արարատում կրքերը չեն հանդարտվում. «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը փակ է. աշխատակիցները գիշերն այստեղ են անցկացրել: Հիշեցնեմ երեկ երեկոյան նրանց առաջարկել են պատռել ու չեղարկել ծանուցագրերը, աշխատակցները, սակայն, վստահ չեն, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի. նրանք հանդիպում են պահանջում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. հենց նա է այս գործարանի սեփականատերը»: