Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ քաղաքացիություն՝ ՀՀԿ անդամատոմսով. ՀՀԿ-ականները ներկայանում են իբրև քաղհալածյալներ. «Ժամանակ»

1080
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 09:10
ԱՄՆ քաղաքացիություն՝ ՀՀԿ անդամատոմսով. ՀՀԿ-ականները ներկայանում են իբրև քաղհալածյալներ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ և ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների:

Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, և դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը և անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու և կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»:

Մանրամասները՝ թերթի համարում: