Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Երևանն ու Մոսկվան այսօր չեն էլ փորձում հարաբերության ճգնաժամ լուծել». Հակոբ Բադալյան

245
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 05:06
«Երևանն ու Մոսկվան այսօր չեն էլ փորձում հարաբերության ճգնաժամ լուծել». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ինչ է հնարավոր ասել Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման առնչությամբ, որն ըստ տեղեկության տևել է մեկ ժամից քիչ ավելի:
Այստեղ հատկանշական է նկատել Պեսկովի խոսքը, որ հնչել է հանդիպմանը՝ կամ զուգահեռ, կամ դրանից առաջ: Կրեմլի խոսնակն ասել է, որ չարժե չափազանցնել հանդիպման քննարկումների բարդությունը:
Ինչպես առիթ եմ ունեցել նշելու պարբերաբար, հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի «արմատը» աշխարհաքաղաքականությունն է: Երևանն ու Մոսկվան, ըստ իս, այսօր չեն էլ փորձում հարաբերության ճգնաժամ լուծել: Խնդիրը ճգնաժամը կառավարելն է, որպեսզի այն երկուստեք չհասնի կողմերի համար ռազմավարական-կենսական նոր ռիսկերի: Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ չափման միավորները կողմերի համար էապես տարբեր են»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան