Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման համար փոխհատուցում կլինի (տեսանյութ)

396
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 22:45
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման համար փոխհատուցում կլինի (տեսանյութ)

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում.

✅Տնտեսվարողներին՝ 50%-ի չափով

✅Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով

✅Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ շուրջ 70%-ի չափով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: