Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնց հիմնադիրների մեջ կան օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ». Բորիս Նավասարդյան

1053
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 14:20
«Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնց հիմնադիրների մեջ կան օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ». Բորիս Նավասարդյան

Այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդարադարձավ օֆշորային գոտիներում գրանցված լրատվամիջոցների հիմնադիրների հարցին. «Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնց հիմնադիրների մեջ կան օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ, իսկ եթե մենք չենք կարողանում գտնել այդ գոտիներում գրանցված սեփականատերերին, ապա ի՞նչ պետք է անենք․ կարծում եմ՝ մենք պետք է Վրաստանի նման օրենքով արգելենք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների կողմից լրատվամիջոցների հիմնադրումը: Հայաստանը ԵՄ-ի հետ ունի պարտավորություն նաև ապահովելու աշխատակիցների աշխատանքային իրավունքները, սակայն մի ոլորտում, որտեղ շրջանառվում են հսկայական սև փողեր և շատ լրագրողներ վճարվում են ծրարներով, ինչպե՞ս կարող ենք ապահովել այդ պարտավորությունը՝ այն է լրագրողների աշխատանքային իրավունքները»,- ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում չի տալիս՝ ինչ է լրատվամիջոցը. «Շատ կարևոր է, որ մենք հստակ սահմանենք՝ ինչ է լրատվամիջոցը: Տեղեկատվական ոլորտում լրատվամիջոց չեն կարող դառնալ ոլորտում բոլոր գործող անձինք: Այս դեպքում առաջ է գալիս ևս մեկ խնդիր. իսկ ի՞նչ առավելություններ և պատասխանատվություն է ենթադրում լրատվամիջոց կոչվելը: Կարծում եմ, որ այս ամբողջ հարցերի լուծումը մենք պետք է մեկ փաթեթով ապահովենք և զուգահեռ գնան օրենսդրական բարեփոխումները տարբեր ուղղություններով, նաև պրակտիկ առումով նույնպես համալիր քայլեր պետք է կիրառվեն»,- նշեց Նավասարդյանը: