Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եթե գործարանը փակվի, քաղաքի դարպասներն էլ կփակվեն». Արարատի քաղաքապետ

323
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 13:00
«Եթե գործարանը փակվի, քաղաքի դարպասներն էլ կփակվեն». Արարատի քաղաքապետ

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցների հետ հանդիպման է եկել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: Նրա խոսքով, եթե գործարանը փակվի, քաղաքի դարպասներն էլ կփակվեն՝ ապրելու հնարավորություն չի լինի. «Արարատ քաղաքը հիմնվել է ցեմենտի գործարանի հենքի վրա, 1933-ին է բացումը կատարվել, ժողովուրդն ապրում է միայն այս գործարանով: Եթե 1100 բանվոր ազատվի, ժողովրդին պետք է ցրել քաղաքից, իսկ մենք դա թույլ չենք ա, կխնդրենք կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել»: Հարցին՝ կառավարությունը ներկրվող ցեմենտի տուրք որոշում է կայացրել, այդ դեպքում խնդիրն ինչո՞ւմն է, քաղաքապետն ասաց. «Ճիշտն ասած՝ գործարանի տնօրինությունից մեզ տեղյակ չեն պահել: Այսօր կխոսեմ նրանց հետ»: