Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Խափանումներ WhatsApp, Facebook և Instagram սոցցանցերում

2689
Կիրակի, 14 ապրիլի, 2019 թ., 16:55
Խափանումներ WhatsApp, Facebook և Instagram սոցցանցերում

Կիրակի՝ ապրիլի 14-ին, խափանումներ են արձանագրվել միաժամանակ մի քանի առցանց ծառայություններում: Օգտատերերը չեն կարողանում համակարգչով օգտվել Whatsapp-ից, Facebook-ից և Instagram-ից:
Օգտատերերի մի մասը բողոքում է սոցցանցերի դանդաղ ներբեռնելուց, մի մասը՝ նամակներ ուղարկելու ժամանակ առաջ եկող խնդիրներից, մի մասն էլ չի կարողանում տեսանյութերը դիտել: Մեծամասնության մոտ անհնար է դարձել լրաժապավենին հետևելը: