Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես ազատման դիմում չեմ գրելու»․ ՊԵԿ նախագահը՝ մաքսատան միջադեպի մասին

488
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 12:20
«Ես ազատման դիմում չեմ գրելու»․ ՊԵԿ նախագահը՝ մաքսատան միջադեպի մասին

Նորագավիթի մաքսատան միջադեպի հետ կապված, երբ վարչապետը դիտողություն արեց աշխատակցին՝ կարգադրելով դիմում գրել և ազատվել աշխատանքից, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ վերջինն արդեն ազատման դիմում է գրել և դա նրա որոշումն է եղել․ «Ոչ միայն աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետն ազատման դիմում են գրել․ դա այդ մարդկանց ընտրությունն է, որը ես հարգում եմ»,- ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ վերադասները չեն պատժվում և պատասխանատվության չեն ենթարկվում, Անանյանը պատասխանեց, որ ամենամեծ պատասխանատուն թեև ինքն է, սակայն չի պատրաստվում դիմում գրել։ «Եթե ուզում եք կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ՝ հեռանամ, դա կլինի իմ կողմից փախուստ այն ահռելի պարտականություններից, որոնք վերցրել եմ իմ վրա։ Հետևաբար, եկեք պայմանավորվենք՝ ես դիմում չեմ գրելու։ Ես վարչապետի կոչ հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, եթե դուք ուզում եք սենսացիա՝ ես ասեցի այդ սենսացիան»,- թեման փակեց ՊԵԿ նախագահը։