«Հանրապետականները Վաղարշակ Մարտիրոսյանին տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր». Նիկոլ Փաշինյան
Այսօր Նորագավիթի մաքսատանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին: «Ես ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ ա կատարվում և այլն: 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել և նրան է տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագրում սեռը նշված է արական: Հիմա հանրապետականների շարքում ընդունված բան ա, որ արական սեռի անունը Լիլի՞թ ա: Եթե նրանք այդպիսի անձնագիր են տվել Լիլիթ Մարտիրոսյանին, նրան ընդգրկել ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18