Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հարավային Կորեան աշխարհում առաջինն սկսել է օգտվել 5G կապից

1206
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 22:05
Հարավային Կորեան աշխարհում առաջինն սկսել է օգտվել 5G կապից

Հարավային Կորեան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը կոմերցիոն նպատակներով սկսել է օգտագործել 5-րդ սերնդի բջջային կապը՝ 5G-ն: SK Telecom, KT և LG Uplus հեռահաղորդակցական ընկերություններն արդեն ներկայացրել են իրենց քաղաքացիներին նոր չափորոշիչների բջջային կապի ծառայությունները:

Նշենք, որ 5G-ն փորձարկել են Փհենչհանի ձմեռային օլիմպիադայի ժամանակ, որը տեղի է ունեցել 2018-ի փետրվարին: Այս կապն ապահովում է տվյալների փոխանցման ռեկորդային արագություն՝ 25Գբ/վ: Սա հնարավորություն կտա 8K (Ultra HD) որակի տեսանյութեր հեռարձակել: