Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Համաներումով ազատվածներից 71-ի կողմից կատարվել է 130 հանցագործություն»․ Վ․ Օսիպյան

1173
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 16:00
«Համաներումով ազատվածներից 71-ի կողմից կատարվել է 130 հանցագործություն»․ Վ․ Օսիպյան

Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին, որ թեև ոստիկանապետը համակարգի աշխատանքը գնահատելիս վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է, որ հանցավորությունն աճել է, բնակարանային և ավտոմեքենաների գողությունների դեպքերը նույնպես կրկնակի ավելացել են, Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Այս պահին համաներումով ազատված շուրջ 71 անձի կողմից կատարվել է 130 հանցագործություն։ Բացի այդ, պետք է նշեմ, որ մեր հասարակությունն էլ է շատ զգայուն դարձել․ եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում շատ մանր դեպքերի՝ մտածելով, որ միգուցե համապատասխան իրավական գնահատականի չարժանանա, ապա այսօր, ցանկացած բանի համար, լուցկու տուփից սկսած՝ քաղաքացիները դիմում են ոստիկանություն»։