Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կհարձարկվենք այն ժամանակ, երբ մեզ պարտադրեն․ մենք ավելորդ տարածքի կարիք չունենք»․ Անդրանիկ Քոչարյան

1086
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 11:10
«Կհարձարկվենք այն ժամանակ, երբ մեզ պարտադրեն․ մենք ավելորդ տարածքի կարիք չունենք»․ Անդրանիկ Քոչարյան

«Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել, մենք երբեք որևէ ավելորդ տարածքի կարիք չունենք: Բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու, որովհետև մենք ունենք պաշտպանական հայեցակարգ, բայց դա չի նշանակում, որ հակառակորդը, ունենալով ժամանակակից սպառազինություն, կարող է հրթիռակոծել և մնալ անպատիժ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն բավականաչափ զենք-զինամթերք չի ունեցել՝ զինվորները բահերով են կռվել, պատասխանեց.

«Երբ զինվորի փամփուշտը վերջանում է, եթե բահն է իր ձեռքին, նա պետք է բահով կռվի, այստեղ բահը չդարձնենք կարևոր մի գործոն, բահն էլ է սպառազինություն, երբ բահը չլինի, կարող է քար լինել: Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար բավարար սպառազինությամբ տվյալ տարածքում նստած լինենք: Եթե հասել ենք արդեն բահերով կռվին, նշանակում է՝ այնպիսի իրավիճակ է, որ պետք է բահն էլ կիրառել: Բահի մեջ չի խնդիրը»:

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքացիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: