Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գրավատների աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

1001
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 13:10
Գրավատների աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Ինչպես տեղեկացրել էինք, Կառավարության դիմաց վերսկսվել է փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցների բողոքի ակցիան: «Իրենք փորձում են իրենց շահերը պաշտպանել. ամեն մեկը մի շահ ունի էս կողմից, էն կողմից, դրա համար ուզում են իրենց խոշոր ֆինանսական միջոցներն այդ ձև ավելի կայունացնել: Էսքան մարդ կա ու էսքանը փակվեն գնան, ինչի՞ համար: Իրենց նախագիծը հիմք չունի»,- բողոքում էին ցուցարարները:

Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. «Սկզբից մեր պահանջը Կառավարության անդամներից մեկի հետ հանդիպելն էր, բայց հետզհետե այդ պահանջը փոխվեց՝ ուղղվելով վարչապետին, քանի որ մենք այդ հանդիպումներն ունեցանք ու արդյունքում ոչինչ չփոխվեց»,- ասում են փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ Կենտրոնական բանկի նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը: