Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Դավիթ Տոնոյանը՝ բանակում մահացության դեպքերի մասին

1199
Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 14:15
Դավիթ Տոնոյանը՝ բանակում մահացության դեպքերի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերի մասին: «Անխուսափելի է, երիտասարդ են, զենքով են և պայմանները, որոնցում իրենք գործում են այս պահին, զուտ տնտեսական պատճառներով հնարավոր չէ այն վիճակի հասցնել, որ նման բաներ չլինեն»:

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ պետք է պայքարել կրիմինալ բարքերի դեմ՝ օրինակ բերելով վերջերս տեղի ունեցած Մեղրիի դեպքերը: «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»,- ասել է Տոնոյանը: Նախարարը նաև կողմ է արտահայտվել բանակում կանանց դերի բարձրացմանը: