Կառավարությունը՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու մասին
![]() Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքումբռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարքորոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի՝ կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները: Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգ միջավայրով ապահովելնէ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը: Ըստ նախագծի՝ ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ ևհակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանըպետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ գտնվող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցածառնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար: Այն պետք է մատչելի ևհարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար: Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվող անձանց տեղավորումը (oրենքով սահմանված կարգով շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով): Այս որոշմամբ սահմանվում են նաև ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները: Ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող: Նախագծով սահմանվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը», ըստ որի Լիազոր մարմինը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր և վերահսկողություն իրականացնել իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով: Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների: Նշենք, որ այս որոշումը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությանվերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո առաջին որոշումն է: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
