Ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխություն. «Իրատես»
![]() «Ցանկացած քաղաքական փոփոխություն պետք է հանգեցնի տնտեսական զարգացման, հակառակ դեպքում կարող են չարդարացվել, տապալվել կամ արժեզրկվել քաղաքական փոփոխություն իրականացրած թիմի նպատակները։ Գործող իշխանությունները հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին։ Համաշխարհային տնտեսության մեջ «տնտեսական հեղափոխություն» տերմին գոյություն չունի, ուստի շատ դեպքերում տնտեսագետները տարակուսած են՝ ի՞նչ ասել է տնտեսական հեղափոխություն, ինչպե՞ս այն պետք է իրականացվի, ի՞նչ մեթոդներով, գաղափարախոսությամբ ու սկզբունքներով։ Հայաստանի տնտեսությունը շուկայական է։ Շատ կարևոր է, որ շուկային բնորոշ առկա ինստիտուտները լիարժեքորեն ու արդյունավետ գործեն։ Անկախությունից ի վեր մեր տնտեսության զարգացումն ու աճը կաշկանդել է հենց այդ ինստիտուտների ոչ լիարժեք աշխատանքը, և գուցե տնտեսական հեղափոխությունը պետք է վերաիմաստավորվի հենց այդ ինստիտուտների (ազատ մրցակցություն, մասնավոր սեփականության պաշտպանություն) լիարժեք աշխատանքով և արդյունավետության բարձրացմամբ։ Հայաստանում աշխատանքը ցածր արտադրողականություն ունի. այս հարցի լուծման ուղղությամբ պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի։ Այստեղ մասնագիտական հմտությունների բարձրացման, կրթության բարելավման խնդիր կա, ինչը պետք է բերի արտադրողականության աճի և, ի վերջո, զարգացնի տնտեսությունը»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
