Բանգլադեշում զույգ արգանդ ունեցող կինը ծննդաբերությունից օրեր անց երկվորյակներ է ունեցել
![]() Բանգլադեշցի 20-ամյա Արիֆա Սուլթանան երկվորյակներ է ունեցել՝ իր առաջնեկի ծնվելուց 26 օր անց: Փետրվարի կեսին նա իրենց մարզի ծննդատանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել անհաս տղա երեխայի, սակայն 26 օր անց նրան որովայնի շրջանի սուր ցավերով մեկ այլ հիվանդանոց են տեղափոխել: Այս անգամ նրան ուլտրաձայնային հետազոտության են ենթարկել ու պարզել, որ կինը հղի է երկվորյակներով և ուր որ է կծննդաբերի: Նրան շտապ կեսարյան հատում են արել, ու ծնվել են նրա երկվորյակները՝ տղա և աղջիկ: Բժիշկը պատմել է, որ Սուլթանան ու իր ամուսինն աղքատ կյանքով են ապրում: Կինը նախկինում երբեք ուլտրաձայնային հետազոտության չէր ենթարկվել, դրա համար էլ չէր հայտնաբերվել, որ նրա մոտ առկա է զույգ արգանդ, որոնք միաժամանակ բեղմնավորվել են: 4 օր հիվանդանոցում մնալուց հետո Սուլթանան ու իր 3 երեխաները դուրս են գրվել: Նա ասել է, որ չնայած իրենց աղքատ վիճակին, իրենք անչափ երջանիկ են, որ աստված իրենց առողջ երեխաներ է պարգևել: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
