Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Լիդիան Արմենիա»-ն մերժել է մասնակցել փորձաքննական աշխատանքներին». Էրիկ Գրիգորյան

1402
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 14:40
««Լիդիան Արմենիա»-ն մերժել է մասնակցել փորձաքննական աշխատանքներին». Էրիկ Գրիգորյան

Ինչպես այսօր ԱԺ-ում զեկույցի ժամանկ նշեց ՀՀ վարչապետը՝ Կառավարությունը բյուջեից 300 000 դոլար է հատկացրել Ամուլսարում փորձաքննություն իրականցնելու համար: Այսօր ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ այժմ միջազգային փորձագետները Հայաստանում են և տարաբնույթ հանդիպումներ և աշխատանքներ են իրականացնում, նաև ներկայացնում են մեթոդաբանությունը՝ ինչպես են աշխատելու:

«Այս գործընթացը հարուցված քրեական գործի շրջանակներում է: Բացի միջազգային փորձագետները՝ աշխատանքներին ներգրավված են նաև տեղացի շատ մասնագետներ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:
Հարցին, թե ինչո՞ւ «Լիադիան Արմենիան» չի ցանկացել համագործակցել Կառավարության հետ՝ եռակողմ աշխատելու համար առաջարկի շրջանակներում, Գրիգորյանը պատասխանեց. ««Լիդիան Արմենիան» պատճառաբանել է, որ իրենք ունեն բոլոր թույլտվությունները և իրավունք ունեն աշխատանքներ իրականացնել…: Այս պահին այս փորձաքննական գործընթացը հնարավորություն է տալիս, որ պետությունը գնահատի այդ ամբողջ աշխատանքները, որ իրականացված էր՝ արդյոք դրանք ճիշտ էին»:
Նախարարը նշեց, որ հստակ ժամկետներ չի կարող տալ, թե երբ կլինեն մասնագետների կողմից արված եզրակացությունները, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կհրապարակվեն մայիս-հունիս ամիսներին: