Բլոգերը թափանցել է Չեռնոբիլի արգելված գոտի ու այնտեղ գտել 92-ամյա կնոջ՝ իր որդու հետ
2311
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 02:20
Յութուբյան Bald and Bankrupt ալիքի բլոգերը այցելել է Չեռնոբիլի աղետի գոտի՝ բելառուսական տարածքում, և շրջել ամայացած դաշտերով ու գյուղերով: Մեծ է եղել նրա զարմանքը, երբ լքված գյուղերից մեկում նա հանդիպել է 92-ամյա տատիկի՝ իր որդու հետ: Նրանք բլոգերին սրտանց հյուրասիրել են իրենց աղքատիկ սեղանից ու պատմել, որ տեղի ունեցածի մահացու վտանգի մասին ԽՍՀՄ ղեկավարությունն իրենց հայտնել է միայն ատոմակայանի պայթյունի երրորդ օրը: Բոլորը լքել են, սակայն իրենք մնացել են, չեն կամեցել թողնել տարիներով ստեղծած տուն ու տեղը: Պետությունը նրանց սկզբում նպաստ է տվել, սակայն ընդամենը մի քանի տարի անց նորից եկել են, բաց պատուհանի մոտ չափել ու հայտարարել, թե ռադիացիան նվազել է, նպաստի կարիք չկա: Ու նրանց զրկել են նպաստից: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18