Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուրցաձորցիների բողոքի ակցիան՝ դատախազության դիմաց

305
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 14:45
Ուրցաձորցիների բողոքի ակցիան՝ դատախազության դիմաց

Այսօր դատախազության դիմաց Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինի է ընտրվել։ «30 տարի թալանած, հանցավոր կապերի մեջ լինող մարդիկ… ո՞նց կարելի ա 30 տարի թալանածին հավատալ, որ ինքը կարող է փոխվել, ուղղվել, տենց բան հնարավո՞ր է»,- ասում է ցուցարարներից մեկը:
Դատախազության դիմաց հավաքվածները պնդում են, որ Արարատի մարզում դրական տեղաշարժ ընդհանրապես չկա:
Ուրցաձորցիները պահանջում են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որ վերջինս պարզաբանումներ տա՝ ինչու է մինչ օրս ձգձգվում Ուրցաձոր համայնքի ղեկակավար Ռաֆիկ Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: