Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»

1343
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 13:25
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»

Կառավարությունը քննարկում է «Տոների ու հիշատակի օրերի միասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Հաշվի առնելով համաժողովրդական շարժման դերն ու նշանակությունը քաղաքացիների համար՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նախատեսելով, որ եթե մայիսի 1-ը շաբաթ օր է, ապա քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Կառավարությունն ընդունեց որոշումը: