Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նա այնքան շատ էր սիրում այս երկիրը, իր Արթիկը». նախօրեին դանակահարված ու սպանված երիտասարդի մասին

400
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 20:45
«Նա այնքան շատ էր սիրում այս երկիրը, իր Արթիկը». նախօրեին դանակահարված ու սպանված երիտասարդի մասին

Բժիշկ Դավիթ Մեհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել նախօրեին դանակահարված ու հիվանդանոցում մահացած 29-ամյա Համբարձում Եզեկյանի մասին. «Համբարձումնա, Արթիկի Նահապետավան գյուղից, միշտ հիացմունքով էր պատմում իր բնակավայրից, Հմբոն էնքան շատ էր սիրում այս երկիրը, իր Արթիկը, ճանաչածս ամենաազնիվ, ամենահամեստ մարդն էր, միշտ ոգեշնչված, պատմում էր իր ՇԱՏ ՄԵԾ նպատակների ու երազանքների մասին, ամեն օր պայքարում էր նպատակների համար։
Ավաղ, կիսատ մնաց ամեն ինչ.. քո հետ չպիտի սենց բան լիներ... հոգիդ լուսավորվի ախպերս»: