Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.

«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի որևէ որոշում չի կայացվելու». Աննա Նաղդալյան

728
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 14:15
«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի որևէ որոշում չի կայացվելու». Աննա Նաղդալյան

«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի որևէ որոշում չի կայացվելու, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներ կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Մենք մշտապես ընդգծել ենք՝ ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում և հենց դրանից է, որ մենք քայլեր ենք ձեռնարկում կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ բոլորի հետ համագործակցությամբ և կոնսենսուսային որոշումների հիման վրա»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ քննարկումները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ շարունակվում են. «Նաև քննարկումներ են շարունակվում սկզբունքի շուրջ, թե պետք է լրացվեն բոլոր այն իրավական բացերը, որոնք կան նման իրավիճակների հետ կապված: Թե երբ կավարտվի այդ ամենը, որևէ բան չեմ կարող ասել, բայց քննարկումները, գործընթացը, այդ իրավական բացը լրացնելու ուղղությամբ, դեռևս շարունակվում են»,- նշեց նա: