Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանում դանակահարված երիտասարդը մահացել է

325
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 20:55
Երևանում դանակահարված երիտասարդը մահացել է

Երեւանի կենտրոնում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտ սրտի շրջանում դանակի հարվածներ է ստացել Աջափնյակի բնակիչ 29–ամյա Համբարձում Եզեկյանը։ Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։