«Բիրտ ուժ կիրառելու ժամանակ դուք սեղմել եք այդ բիրտ ուժ կիրառողների ձեռքը». Նինա Կարապետյան
![]() Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհարբյանի՝ մարտի 14-ին արած հայտարարությանը, թե Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ բռնի ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ. «Մենք միշտ եղել ենք ամենաթեժ կետերում՝ ի տարբերություն տիկին Զոհրաբյանի և ԲՀԿ-ի տարբեր պատգամավորների. խոսքը գնում է այն մասին, երբ հանցավոր ռեժիմն էր Հայաստանը զավթել և տիկին Զոհրաբյանի մասնակից կուսակցությունը հենց այդ ռեժիմի մասն էր կազմում և որևէ արձագանք չէինք ստանում նրանցից: Անկեղծորեն զարմացած եմ այդ հայտարարության վրա, որովհետև երկու օր շարունակ հետևել եմ տեղի ունեցող իրադարձություններին և մեր գնահատականը հետևյալն է. այո՛, կան որոշ անկարգ ցուցարարներ, կան որոշ չզսպված ոստիկաններ, բայց այն, ինչի մասին խոսեց տիկին Զոհրաբյանն Օպերայի տարածքում, որ բիրտ ուժ է կիրառվում... տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ, որովհետև բիրտ ուժ կիրառելու ժամանակ դուք սեղմել եք այդ բիրտ ուժ կիրառողների ձեռքը»,- ասել է Նինա Կարապետյանը՝ խնդրանքով դիմելով Զոհրաբյանին․ «Կխնդրեմ հետայսու շատ զգույշ լինել արտահայտությունների մեջ․․․ Ո՞ւր էր տիկին Զոհրաբյանը շատ ու շատ դեպքերի ժամանակ, երբ իսկապես ցուցարարներին հետապնդում էին»,- եզրափակեց Նինա Կարապետյանը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
