Տիգրան Ավինյանը՝ գազի գնի մասին
![]() «Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Հենց որևէ նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք ձեզ հետ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Անդրադառնալով հարկային օրենսգրքի փաթեթի խորհրդարանական քննարկմանը՝ Ավինյանը նշել է. «Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է և շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևապես դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են և արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ»: Դիտարկմանը, թե հարկային օրենսգրքի շուրջ կա անհամաձայնություն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների միջև, Ավինյանը նկատեց. «Փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է։ Այնտեղ շատ դետալներ կան, որոնք կառավարության ներսում երկար քննարկումներ են անցել, և ես չեմ բացառում, որ դրանք կշարունակվեն նաև Ազգային ժողովում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումներ կտրվեն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
