Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սեղմ ժամկետում կարող էինք ներկայացնել՝ կվճարվե՞ր, թե՞ չէ». Արամ Օրբելյան

307
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 16:10
«Սեղմ ժամկետում կարող էինք ներկայացնել՝ կվճարվե՞ր, թե՞ չէ». Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, ով արդեն տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է գրավի միջնորդությունը, լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ գրավի չափ չէին սահմանել: Նա ավելի վաղ հայտնել էր, որ Քոչարյանի հաշիվները սառեցված են, ուստի հարցին՝ այդ դեպքում ո՞վ պետք է վճարեր, ասաց. «Եթե կբավարարվեր, կմտածեինք՝ վճարելու մասին: Կախված չափից ու պայմաններից, ամենապարզ հնարավորությունը՝ պետք է պահանջեինք քննիչից ազատել հաշիվները, իսկ եթե մեծ լիներ, պետք է հասկանայիք՝ որտեղից կարող ենք վճարել. հենց կլիներ որոշումը՝ սեղմ ժամկետում կարող էինք ներկայացնել՝ կվճարվեր, թե՞ չէ»:

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: