Քաղաքապետարանը կփոխի՞ արդյոք սրճարաններն ապամոնտաժելու որոշումը
Համացանցում բուռն կերպով շարունակվում է քննարկվել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման թեման։ Օգտատերերի մի մասը քննադատաբար է մոտենում քաղաքապետարանի գործողություններին՝ երկրորդական համարելով այդ օբյեկտների անօրինականության կամ շինթույլտվության հանգամանքը, մյուսներն էլ բարձրաձայնում են ապամոնտաժման անհրաժեշտության մասին։ Ինչպես պարզվում է՝ երեկ, քաղաքապետարանում, սրճարանների ներկայացուցիչների հանդիպումը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների և ավագանու անդամների միջև, ոչ մի արդյունք չի տվել։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հարցում են կատարել հարկային մարմիններին և այսօր կիմանան, թե որ սրճարանը քանի աշխատող ունի։ «Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների վերաբերյալ ներկայացվող թվերն ուռճացված են»,- ասել է նա։ Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքապետարանը գիշերային օպերացիաներ իրականացնի, Վ․ Մնացականյանը հավաստիացրել է, որ նման բան չի լինի, քանզի դա իրենց քաղաքային թիմի մոտեցումը չէ։ Մյուս հարցին՝ հնարավո՞ր է՝ սրճարանները չապամոնտաժեն, պաշտոնյան պատասխանել է․ «Ես այդ տարբերակը չեմ տեսնում, բայց որոշողը Երևանի քաղաքապետն է»։ |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24