Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Շատ եմ խնդրում, Արցախի մասին Ծառուկյանին հարցեր մի՛ տվեք». Հ. Գալստյան

409
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 23:35
«Շատ եմ խնդրում, Արցախի մասին Ծառուկյանին հարցեր մի՛ տվեք». Հ. Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ լրագրողներ, մտահոգվելով Արցախի ապագայով և ելնելով Արցախի անվտանգությունից, շատ եմ խնդրում, Արցախի մասին Ծառուկյանին հարցեր մի՛ տվեք:
Մինսկի խմբի համանախագահները և բրիտանացի գիտնականները համատեղ, արդեն 24 ժամ անընդմեջ նայում են Ծառուկյանի հարցազրույցի տեսաերիզը և գլուխ են կոտրում, թե ի՞նչ կարող է նշանակել՝ «Ասենք թե, մեր մասով լիարժեք անհասկանալի է» արտահայտությունը և ըստ այդմ՝ ի՞նչ գաղտնի քայլեր է նա պատրաստվում կատարել՝ բացի դրոշներով ԱԺ մտնելուց...»: