Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները կնվազեն

330
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 21:30
Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները կնվազեն

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:
Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին՝ ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:
Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)՝
- Հերսեպտին 440մգ. նախկին գին՝ 590 000, նոր գին՝ 530 000
- Ավաստին 100մգ. նախկին գին՝ 152 000, նոր գին՝ 105 000
- Ավաստին 400մգ. նախկին գին՝ 598 500, նոր գին՝ 410 000:
Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: