Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Նա ինձ էլ պետք չէ». մայրը որդուն լքել է ցածր գնահատականի համար

1520
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 21:45
«Նա ինձ էլ պետք չէ». մայրը որդուն լքել է ցածր գնահատականի համար

Չինաստանի բնակչուհին որդուն թողել է փողոցում միայնակ ու գնացել, երբ իմացել է, որ նա քննությունից ցածր գնահատական է ստացել: Այս մասին գրում է Daily Mail-ը: Անցորդները նկատել են միայնակ մնացած երեխային ու դիմել ոստիկաններին: Երբ իրավապահները կապվել են մոր հետ, վերջինը հայտարարել է, որ նման գնահատականներով երեխա իրեն պետք չէ, կարող են իրենց պահել: «Ուզում եք՝ ինձ դատեք, նա ինձ պետք չէ»,- ասել է մայրը:

Այժմ դեռահասը իր ազգականի մոտ է:

Հավելենք, որ երեխան հնարավոր 100 միավորից հավաքել է 81 միավոր, այնինչ մայրը 95-ի հույս է ունեցել: