Երևանի փոխքաղաքապետը՝ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին իրականացնում՝ դժգոհելով քաղաքապետարանի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է այդ հարցին. «Տեսախցիկները տեղադրված են եղել երկու ավտոբուսում: Դրանք միայն վարորդի գլխավերևում կարող են լինել, իսկ ուղևորների միայն ուսը կամ ոտքը կարող է երևալ կադրում: Երբ մենք պլանավորենք, որ տեսախցիկ պետք է լինի ավտոբուսի ներսում, ապա, իհարկե, պետք է լինեն համապատասխան նշաններ, պետք է հայտարարությամբ հանդես գանք, որ բնակիչները նույնպես իմանան, որ տեսախցիկները նկարահանում են, ինչն ինքնանպատակ չի և արվում է իրենց անվտանգության համար: Անդրադառնալով գործադուլ իրականացնող վարորդների բողոքին և այն դժգոհություններին, որ առաջնային խնդիրները թողած քաղաքապետարանն սկսել է երկրորդական հարցերի լուծումից, քաղաքապետի տեղակալը նշեց. «Բողոքի մասին, որ խնդիրներ կան, տեղյակ ենք և այնպես չի, որ այդ խնդիրներն այս հինգ ամիսների ընթացքում են կուտակվել: Ես կարծում եմ, որ այդ հարցը, որը բարձրացնում եք, գտնվում է նույն հարթության վրա»: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հավելեց, որ իրենք ցանկանում են վերահսկել վարորդների վարքագիծը և այդ մասով շեշտեց. «Այդ պատասխանատվությունը մենք ինքներս ենք ստանձնում, որպեսզի վերահսկողություն սահմանենք և կարող ենք վարորդին տուգանել, օրինակ, ղեկին ծխելու համար: Հասարակությունն այդքան տրանսպորտի վատ վիճակից չի բողոքում, որքան որ բողոքում է վարորդների կոպիտ խոսելուց, չսափրված լինելուց…»: |

«Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7814:42
«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել»․ Գառնիկ Դանիելյան
9814.02.2026, 15:06
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Սևանի տարածաշրջանի ճանապարհներին՝ մառախուղ
12112.02.2026, 20:30
Վարորդները նախազգուշացնում են փոսերի մասին «Ավիրյան» ցուցանակով (տեսանյութ)
19711.02.2026, 23:42
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
20029.01.2026, 19:54
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
21028.01.2026, 18:18
