Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն ստացել է ՈՒԵՖԱ-ի արծաթե մակարդակ

317
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 19:45
ՀՖՖ-ն ստացել է ՈՒԵՖԱ-ի արծաթե մակարդակ

2014 թվականին ՈՒԵՖԱ-ն վերափոխեց մասսայական ֆուտբոլի դասակարգումը՝ անցում կատարելով աստղերի համակարգից մակարդակների համակարգի: Ըստ այդմ, ձևավորվեց գնահատման հետևյալ մակարդակը՝ հիմնական մակարդակ՝ բրոնզ, առաջադեմ մակարդակ՝ արծաթ, բարձրագույն մակարդակ՝ ոսկի: Հետագայում սկսեցին կիրառվել գնահատման նոր համակարգի հետևյալ չափանիշները.

Աճ – Գրանցված տղամարդ և կին ֆուտբոլիստների քանակ

Պահպանում – 18 տարեկան գրանցված ֆուտբոլիստների թվաքանակ

Կրթություն - առնվազն ՈՒԵՖԱ-ի առաջնորդի վկայական ունեցող մարզիչներ ունեցող թիմերի քանակը

18 տարեկանում գրանցված խաղացողների թվաքանակի պահպանումը

Always-Fare-play- արդար խաղերի և սոցիալական ծրագրերի քանակը

Պայմանները – մասսայական ֆուտբոլը՝ որպես ՀՖՖ-ի ռազմավարության մի մաս

Այս և այլ լրացուցիչ հաշվարկներից հետո ՀՖՖ-ն բարձրացրել է իր մակարդակը և այժմ ունի արծաթե կարգավիճակ: