Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ երեքամյա երեխայի մահվան դեպքից

301
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 13:35
Մանրամասներ՝ երեքամյա երեխայի մահվան դեպքից

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մարտի 4-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգնով տեղափոխվել է Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված բնակիչ:

Նախնական տվյալներով՝ նույնը օրը 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով, որը նույն օրը վարույթ է ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: