Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել են որոշ ժամանակով լքել Հայաստանը

1188
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 12:55
Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել են որոշ ժամանակով լքել Հայաստանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- նշել է Գալստյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ MAMUL.am-ը գրել էր, որ Սաշիկ Սարգսյանն Իսպանիայում կյանքն է վայելում: