Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սոլովյովը՝ Ռուբեն Հախվերդյանի հայտարարության և Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի մասին

1402
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 12:50
Սոլովյովը՝ Ռուբեն Հախվերդյանի հայտարարության և Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի մասին

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» ռադիոհաղորդման ընթացքում քննարկել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հաղորդում է Rusarminfo-ն:

Սոլովյովը քննադատել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի այն հայտարարությունը, որ ղարաբաղցիներն «ապրել են ադրբեջանական մթնոլորտում»:

«Նրանք խոսում են մարդկանց մասին, ովքեր մահը վեր են դասել ստրկությունից, ովքեր փորձությունների, կրակոցների միջով են անցել, երբ առաջին անգամ «Գրադ»-ով ոչնչացրեցին Ստեփանակերտ խաղաղ քաղաքը: Սով, սարսափելի տառապանքներ... ինչպե՞ս կարելի է դա մոռանալ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց դավաճանել: Այն մարդականց, ովքեր այդ պատերազմի հրամանատարներն էին: Ո՞ր հայն է դավաճանում իր պատմությունը»,- ասել է Սոլովյովը:

Անդրադառնալով ակտիվիստ Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին, ռուս հաղորդավարը նշել է, որ նման դեպք է եղել նաև Ուկրաինայում: Նա պաշտպանել է հայ իրավապահներին, ովքեր քրեական գործ են հարուցել:

Նա նաև անդրադարձել է իր կողմից արված հայտարարությանն այն մասին, որ իր ընկեր՝ խոշոր գործարար Սեյրան Կարապետյանին ղարաբաղցի լինելու պատճառով Հայաստանում թույլ չեն տալիս բիզնեսով զբաղվել՝ նշելով, որ դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմն արձագանքել է հայտարարությանը, և այժմ զբաղվում են գործարարի ներդրումների իրականացմամբ:

Հաղորդավարը նաև նշել է, որ ցանկանում է ազատ ժամանակ գտնել և այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ կառավարության հետ և հասկանալ՝ ինչ է կատարվում երկրի հետ: