Հայտնի է՝ ով է աշխարհի ամենահարուստ կինը
![]() Forbes ամսագիրը հայտնել է աշխարհի ամենահարուստ կնոջ անունը: Նա L'Oréal ընկերության ժառանգորդուհի Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն է: Ամսագրի տվյալներով՝ Բետանկուրի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ դոլար: Մեկ տարում նա հարստացել է 7,1 միլիարդով՝ կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության եկամուտների աճման շնորհիվ: Բետանկուրը L'Oréal-ի ղեկավարն է, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամը՝ 1997 թվականից: Նշվում է, որ այս պահին գործարար կինն ու իր ընտանիքը ձեռք են բերել ընկերության բաժնետոմսերի 33%-ը: Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակ նա մտել է անցյալ տարի՝ իր մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո: Աշխարհի երկրորդ ամենահարուստ կինը Walmart ռեթեյլերի հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը: Նա ցուցակի առաջատարն էր անցած տարի: Երրորդ տեղում է Ժաքլին Մարսը՝ ամերիկյան Mars հրուշակեղենի ֆաբրիկայի հիմնադրի թոռնուհին: Աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում Բետանկուրը 15-րդն է: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
