Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուբեն Հախվերդյանը հայտարարությամբ է հանդես եկել

1808
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 15:25
Ռուբեն Հախվերդյանը հայտարարությամբ է հանդես եկել

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես եկավ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած իր հարցազրույցին: «Նրանք, ովքեր ուզել են իրենց ձևով մեկնաբանել իմ ասածը՝ քոչարյանական լրատվամիջոցներն են, իսկ նրանք, ովքեր ինձ հասկացել են՝ բոլոր իմ ասածների հետ համաձայն են»,- ասաց նա՝ շարունակելով. «Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող հայերին, ես նրանց դեմ բան չունեմ, այլ նրանց քաղաքական էլիտային եմ ուղղել իմ խոսքը: Եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում՝ դա իր պրոբլեմն է, իմ պրոբլեմը չէ: Եթե Ղարաբաղում ապրող ինչ-որ դերասանուհի ասել է, որ իրեն Ռոբերտ Քոչարյանի նման նստած է համարում, ասել է թե՝ ինքն էլ մի Ռոբերտ Քոչարյան է, ապա ես դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ: Եթե ինչ-որ պետական քաղաքական գործիչ Զորի Բալայանը, ցիտում է Արկադի Ղուկասյանին, որ Բաքուն գրավելուց առաջ պետք է Երևանը գրավել, ես դրան էլ ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե Մարտի 1-ին Ղարաբաղից «ՍՊԵՑՆԱԶ» են բերում և կրակում են մեր ժողովրդի վրա, դրա մասի՞ն ինչ կարող եմ ասել:

Իմ հարցազրույցում կարող եմ ավելացնել մի բան՝ Գետաշենում, Մարտունաշենում ռուսական զորքը և ռուս զինվորներն են կոտորել հայ ժողովրդին, դա եղել է սպանդ: Ի դեպ, Մարտի 1-ից հետո միայն ես եմ եղել, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ մարդասպան, մինչդեռ բոլոր կուսակցությունները դրա մասին լռում էին»: