Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին մեղադրում են հարևանին ծեծելու համար
![]() Եկատերինբուրգում դատակավարություն է սկսվել Գևորգ Ավետիսյանի դեմ, ով հունվարի վերջին այրվող տնից 3 երեխայի էր փրկել: Նրան մեղադրում են հարևանին ծեծելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային դատախազության ներկայացուցիչ Մարինա Կանատովային: Նշվում է, որ Ավետիսյանների ընտանիքը մի քանի տարի տունը կիսել է գործով տուժողի հետ։ Տուժողը պատմել է, որ նա նստած է եղել իր մեքենայի հետևի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում և ծակում է իր մեքենայի անիվը։ Նա դուրս է եկել մեքենայից, և քաշքշուկ է սկսվել: Իբր Ավետիսյանը վիճաբանության ընթացքում մի քանի հարված է հասցրել տուժողին՝ կոտրելով նրա կողը, որը ծակել է թոքը։ «Ավետիսյանին և ևս մեկ տղամարդու մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով»,- հայտնել է Կանատովան: Ինքը՝ Գևորգ Ավետիսյանը, պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան 7 տարի կիսում է տունը, և նրանք մշտապես կենցաղային վեճեր են ունեցել։ Սակայն վիճաբանության օրը՝ անցած տարվա սեպտեմբերի 8-ին, ինքը չի ծակել տուժածի ավտոմեքենայի անիվը։ Նրա վարկածով՝ հենց տուժածն է հարձակվել իր վրա գազի բալոնով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գևորգ Ավետիսյանին, նրա կնոջն ու 5 երեխաներին բնակարանից վտարել են: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
