Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

338
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 12:50
Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման մարտ ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Սարգսյանը 52-րդն է, Մելքումյանը՝ 88-րդը։

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 61-րդն է, իսկ Լիլիթը 73-րդը։