«Մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք». Դավիթ Տոնոյան
Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով ուժերի հավասարակշռության մասին, նախարարն ասել է. «Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»: «Պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք»,- նշել է պաշտպանության նախարարը: «Գաղտնիք է»,- ասել է Դ. Տոնոյանը՝ պատասխանելով Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նոր վարկ վերցնելու մասին հարցին: Խոսելով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու թեմայի մասին, Դավիթ Տոնոյանն ասել է. «Այս մարդասիրական օգնությունը, ևս մեկ անգամ կրկնեմ, ցանկացած երկրում օրինաչափ է: Այս կամ այն երկրի արձագանքը, դրական թե բացասական, իհարկե, ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի: Մեր գործողությունը միայն մարդասիրական է»: Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս, նախարարն ասել է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական մարմին լինեն: Հարցին, թե արդյո՞ք բանակը երաշխավորված է, և չի լինի այնպիսի իրավիճակ, որ զորքերը մտնեն Երևան, նախարարը պատասխանել է. «Նախ երաշխավորված է օրենսդրությամբ, սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը ևս համակարծիք է ինձ հետ»: «Զինված ուժերը, այո, օգտագործվել են: Քանի որ այժմ նախաքննություն փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, կխուսափեմ որևէ գնահատական տալուց, բայց այն, որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մարտի 1-ին զինված ուժերը մասնակցություն ունեցել են: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24