Տավուշի ջրամբարից դուրս է բերվել պայմանագրային զինծառայողի դին
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի: Ըստ աղբյուրի՝ ВАЗ 2107 մակնիշի մեքենայից հանել են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող ծառայողի դին: Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջարամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը: Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30