Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հանդես կգա «Ժետիսու»-ի կազմում

245
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 11:25
«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հանդես կգա «Ժետիսու»-ի կազմում

«Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, հայկական թիմի հարձակվող Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում: Իվայլոն Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խփել է 10 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը: