Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այս աղբավայրը Վահան Թոթովենցի անվան դպրոցի ետնամասում է». Մարինա Խաչատրյան

276
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 15:00
«Այս աղբավայրը Վահան Թոթովենցի անվան դպրոցի ետնամասում է». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի կիսախարխուլ շինություն, որի շրջակայքն աղբավայրի է վերածվել: «Այս աղբավայրը գտնվում է հենց Կենտրոն վարչական շրջանում: Որպեսզի պատասխանատուների համար պարզ լինի, թե որտեղ է այս տարածքը, նշեմ՝ Վահան Թոթովենցի անվան դպրոցի մոտ է, որը գտնվում է Դեղատան փողոցի վրա: Դրա ետնամասը խայտառակ վիճակում է: Այս աղբավայրը գոյություն ունի երկար տարիներ՝ սկսած քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակներից, մինչև Հայկ Մարությունի ժամանակները»,-ասաց Մ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: