Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

Կարեն Գրիգորյանը՝ Կասպյան գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

101
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 11:35
Կարեն Գրիգորյանը՝ Կասպյան գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Իրանում ավարտվեց Կասպյան գավաթի խաղարկությունը: Երեք շախմատիստ՝ Մասուդ Մոսադեհպուրը, Վիտալի Բերնադսկին և Կարեն Գրիգորյանը, վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող դարձավ Մոսադեհպուրը, Բերնադսկին գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Գրիգորյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մեր մյուս պատվիրակների ելույթներից առանձնացնենք նաև Հայկ Երիցյանի ելույթը, ով 56 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և Բ մրցաշարում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանի ելույթը, ով գործակիցը բարձրացրեց 123 կետով: