«Երբ 812 մեքենաները Հայաստանում լինեն, կհամարենք հարցը լուծված». «Ղեկը աջ» նախաձեռնությունը դիմում է վարչապետին
![]() Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները մտահոգություն են հայտնել, որ Բագրատաշենի մաքսակետում կուտակված իրենց ավտոմեքենաների մեծ մասը չի կարողանում հատել սահմանը: «Նիստի ժամանակ վարչապետն ասաց՝ չեմ հիշում 400 էր, թե՞ 800 այդ ավտոմեքենաների թիվը: Հակոբ Արշակյանը՝ նախարարը, սկզբում ներկայացրեց 830 մեքենա, հետո չգիտեմ որտեղից վերցրեց 450 թիվը, ու թյուրիմացություն տեղի ունեցավ: Այս պահին ունենք 812 մեքենա, որից 600-ն անցել է սահմանը, մնացածը Վրաստանում է: Նորից ցուցակ ենք կազմել, ունենք նաև էլեկտրոնային տարբերակը: Պատրաստվում ենք այն ներկայացնել մեկը՝ Փաշինյանի աշխատակազմին, մյուսը՝ տրանսպորտի նախարարությանը: Բացի այս մեքենաներից, սահմանի վրա արդեն ներկրված մոտավորապես 100 կամ մի քիչ ավելի մեքենաներ կան»,- հայտնել է նախաձեռնության անդամներից Վաչագան Մինասյանը՝ հավելելով, որ «Աջ ղեկ» նախաձեռնությունն իր դիրքորոշումը չի փոխել: «812 մեքենաները եթե Հայաստանում լինեն, մենք համարում ենք հարցը լուծված»,- հայտարարեցին նրանք: Ավելի ուշ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են վարչապետի օգնականին, որն էլ խոստացել է խնդիրը քննարկել Տրանսպորտի նախարարության հետ և որոշման մասին տեղյակ պահել ավտոներկրողներին: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
