Իտալիայի C սերիայի ակումբներից մեկը մյուսին հաղթել է 20։0 հաշվով
317
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 00:35
![]() Իտալիայի C սերիայի առաջնության հերթական տուրում «Կունեո»-ն 20։0 հաշվով առավելության է հասել «Պրո Պյաչենցա» ակումբի նկատմամբ, որը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 7 ֆուտբոլիստով։ Եվս մեկ ֆուտբոլիստ մոռացել էր անձնագիրը և կարողացել է խաղադաշտ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ նրա հայրը բերել է անձնագիրը։ Նշենք, որ «Պրո Պյաչենցա»-ն լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Ակումբը չունի մարզիչ, այդ պատճառով 19-ամյա ֆուտբոլիստն ստիպված է եղել իրեն արձանագրությունում հայտավորել որպես գլխավոր մարզիչ։ Հիմնական կազմի ֆուտբոլիստները լքել են ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով ակումբը հանդես է գալիս երիտասարդական կազմի ֆուտբոլիստներով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
